News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքներով եզրահանգումներ են կատարել ջրի մինչ օրս անհայտ հատկությունների մասին:

Ինչպես հայտնում է «Օկո պլանետին», գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ջուրը «երկակի կյանք» է վարում: Ավելի կոնկրետ` հեղուկ վիճակում ջուրը 2 փուլ ունի, որոնք միմյանցից զգալիորեն տարբերվում են նյութի կառուցվածքով եւ խտությամբ: Ընդհանուր առմամբ հայտնի են ջրի 70-ից ավելի տարբեր հատկություններ, որոնցով այն տարբերվում է հեղուկների մեծ մասից: Տվյալ դեպքում ամեն ինչ սկսվեց այն փաստի ըմբռնումից, որ սառույցը գոյություն ունի 2 ձեւով` կարգավորված բյուրեղային եւ ամորֆ, ըստ որում` երկրորդ տեսակի սառույցը կարող է ունենալ ինչպես բարձր, այնպես էլ ցածր խտություն: Ավելին` այս ձեւերն օժտված են փոխադարձ կոնվերտացիայով, այսինքն` կարող են մեկը մյուսին վերափոխվել:

Հետազոտողները ենթադրում էին, որ այս 2 փուլերը կարող են կապված լինել հեղուկ ջրի ցածր եւ բարձր խտության ձեւերի հետ, սակայն ոչ մեկին չէր հաջողվել դա փորձով ապացուցել` մինչեւ միանգամից 2 հետազոտությունների իրականացումը. առաջինը Չիկագոյի մոտ գտնվող Արգոնի ազգային լաբորատորիայում` ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ, իսկ երկրորդը` Համբուրգի Մասնիկների ֆիզիկայի հետազոտական կենտրոնում (DESY): Առաջին հետազոտության ընթացքում ցուցադրվել են հեղուկի տարբեր կառուցվածքները, երկրորդի` անցման դիամիկան:

Պարզվել է, որ ամորֆ սառույցը ջրի ապակեկերպ ձեւն է: Գիտնակաները ցածր ջերմաստիճանի պայմաններում (Ցելսիուսի -163 աստիճան) հետեւել են այս վիճակից նրա վերափոխմանը մածուցիկ խիտ հեղուկի, որը հետագա տաքացման դեպքում վերափոխվել է էլ ավելի մածուցիկ հեղուկի` ավելի փոքր խտությամբ: Սա տեղի է ունենում գրեթե ակնթարթորեն, սակայն Ցելսիուսի -143 ջերմաստիճանի դեպքում անցման արագությունը նկատելիորեն նվազում է:

Չնայած փորձերը կատարվել են ցածր ջերմաստիճանների պայմաններում, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ սենյակային ջերմաստիճանի դեպքում եւս ջուրը 2 հեղուկների որոշ համադրություն է ներկայացնում եւ «չի կարողանում ընտրել», թե որ ձեւն ընդունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ