News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկը («Հայրենիք» կինոթատրոնի մոտ) այսօր հայտնվել էր ջրի տակ: փողոցն ու մայթերն ամբողջությամբ պատված էր ջրով:

NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է գետի վերածված փողոցները: Պարզվեց, որ վթարվել է խմելու ջրի խողովակը:

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ խմելի ջրի խողովակի վթարի հետեւանքով դադարեցվել է Աշակունյաց պողոտայի, Մայիսի 9, Սմբատ զորավար փողոցների ջրամատակարարումը։ Այս պահին վթարի վերացման աշխատանքներ են իրականացվում: Ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 20։00–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ