News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինիի եւ կոշիկի արտադրության եւ որակի գծով միջազգային փորձագետ Ջորջո Գադինայի հետ՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը եւ կազմակերպության հետ համագործակցությունը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Կենտրոնը կմատուցի նաեւ հագուստի եւ կոշիկի արտադրության պլանավորման եւ արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթեւ արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները եւ առաջարկել մասնակցել քննարկումներին։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային փորձագետների հետ քննարկել է Հայաստանում թեթեւ արդյունաբերության ոլորտի առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները` գորգեգործություն, մանածագործություն, կաշվի արտադրություն, կոշկագործություն։

«Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները եւ անհրաժեշտ ներուժը, որ մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
Ամենաշատ