News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակում Երեւան է Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ եւ այցելություններ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:

Հայաստանում է նաեւ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ