News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզ իր այցը «շատ հաճելի» է համարել։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել եւ Բրիջիթ Մակրոնների հետ Էյֆելյան աշտարակի ռեստորանում ընթրիքից առաջ, փոխանցում է AP–ն։

Թրամփը Բրիջիթ Մակրոնի հետ մի կողմում է նստած, իսկ նրա կինը՝ Մելանյան, Ֆրանսիայի նախագահի հետ պատուհանի մոտ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները՝ տիկնանց հետ ընթրում են Էյֆելյան աշտարակի վրա գտնվող փարիզյան հռչակավոր Jules Verne ռեստորանաում։ Ռեստորանը գտնվում է 120 մետր բարձրությամբ, որտեղ կարելի է հասնել մասնավոր վերելակով։

Հայտնի շեֆ խոհարար Ալեն Դյուկասի ռեստորանն առաջարկում է ֆրանսիական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ։ 115 մետր բարձրության վրա ռեստորանի պատուհաններից բացվում է Փարիզի համայնապատկերը։

Նշենք, որ Փարիզ Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է եղել։

AP–ն նշում է, թե հայտնի չէ ինչ են հյուրասիրելու Դոնալդ եւ Մելանյա Թրամփներին, սակայն սովորաբար ստանդարտ ճաշացանկի մեջ է  մտնում երկնագույն օմարը եւ սեւ խավիարը։

#Instantané Les couples Macron et Trump au Jules Verne, restaurant étoilé situé au 2e étage de la Tour Eiffel

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ