News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում Էյփրիլ Բոլթին վերադարձրել են պայուսակը, որը նա կորցրել էր 25 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։

Ձկնորսության ժամանակ պայուսակը պատահաբար ջրից դուրս է բերել 11-ամյա Բրոդի Բրուքսը։ Երեխայի հարազատը գտածոն «գանձ» է անվանել։ «Ես իմ ամբողջ կյանքում այստեղ ձկնորսությամբ եմ զբաղվել, բայց ես առաջին անգամ եմ տեսնում, որ այստեղ այլ բան որսան»,-ասել է Բեն Մեյրեսը։

Բոլթը պայուսակը նավակում էր թողել 1992 թվականին, երբ ընտանիքի հետ հանգստանում էր բնության գրկում։ Կնոջ խոսքով՝ ինչ-որ մեկը պայուսակից հանել է փողերն ու այն ջուրը նետել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ