News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի չափաբաժինը վերանայվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության փորձը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը։

Նշենք, որ կառավարության որոշմամբ փոփոխվեցին քրեակատարողական հիմնարկներում սննդի չափաբաժինները, օրինակ, հացի քաշը նվազեցվեց, ինչը քննարկման թեմա դարձավ։ Արմեն Հակոբյանը ընդդիմախոսներին  հորդորել է ուսումնասիրել եւ համոզվել, որ այդ նորմատիվներն են գործում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Հայաստանում այդ փոփոխությունները կատարվել են համապատասխան մասնագետների հետ քննարկման արդյունքում, ինչպես նաեւ  հաշվի առնելով Ռուսաստանում ընդունված նորմերը։ 

«Եթե իմ գործընկերները ուսումնասիրել են, կփաստեն, որ ՌԴ–ում դատապարտված ու կալանավորված մարդկանց տարբեր կատեգորիաների համար սահմանված են տարբեր նորմատիվներ։ Աշխատող դատապարտյալների, մեկուսարանում գտնվողների, անչափահասների համար տարբեր են դրանք։  Ամեն մեկի համար մի չափաբաժին է՝ 400–ից մինչեւ 650 գրամ։  Ինչ վերաբերում է հացի չափաբաժնին, հարկ եմ համարում հայտնել, որ  այն նվազեցվել է նաեւ հոգեբուժական  հիմնարկներում»,-ասաց նա՝ հավելելով, որ սննդի որոշ տեսակների չափաբաժինը ավելացել է, որոշներինը՝ նվազեցվել։

«ՔԿՀ–ներում սննդի չափաբաժինն ու որակը համապատասխանեցվել է Ռուսաստանի չափանիշներին։ Չափաբաժիների նվազեցումն ու ավելացումը  չի կատարվել աննպատակ, որոշակի չափաբաժիներ նվազեցվել են որոշները ավելացել են։ Օրինակ, սերուցքային կարագը  տրամադրվում էր հղի, հիվանդ անչափահաս անձանց, հիմա յուրաքանչյուր օր տրամադրվում է։ Հավի ձուն նախկինում տրամադրվում էր միայն հիվանդ հղի դատապարտյալներին, ներկայումս ամսական յուրաքանչյուրին ամսական 6 հատ քանակությամբ։ Այս խնդիրները դիտվել են կալորիականության արժեքի որոշակի պահպանման արդյունքում։ Այս փոփոխությունները իրականացնելիս՝ հրավիրել են տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ, որ  այդ փոփոխությունները կատարվեն այնպես, որ խոհարարները կարողանան այդ անհրաժեշտ կիլոկալորիան ապահովել»,-ընդգծեց Հակոբյանը:

ՔԿՀ ներկայացուցիչը հավելեց, որ կալանավայրերում ճաշատեսակները պատրաստում են դատապարտված անձինք, ինչը նշանակում է, որ չեն կարող վատ պատրաստել. «Ինչ վերաբերում է Ճաշատեսակների պատրաստմանը, հարկ եմ համարում տեղեկացբնել, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում խոհարարները քաղաքացիական անձինք չեն, դատապարտված անձինք են, որոնք տեղում պատրաստոմ են այդ ճաշատեսակը, քավ լիցի, որեւէ դատապարտված անձ չի կարող անորակ սնունդ պատրաստել դատապարտյալների համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ