News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հուլիսի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների եւ բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում:

Հաջորդիվ քննարկվել են հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ քրեական օրենսգրքում առկա մի շարք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման նպատակահարմարության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել նիստի ընթացքում ներկայացված մի շարք առաջարկությունները՝ դրանք հստակեցնելու նպատակով:

Նիստում անդրադարձ է եղել նաեւ մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ