Ադրբեջանում անհետ կորել են երկու կանայք ու նրանց երեխաները։
Report-ի փոխանցմամբ՝ Իլգար Իսմայլովան ու Զամիր Սուլթանովը դիմել են ոստիկանություն ու հայտնել իրենց կանանց՝ 1984 թ․ ծնված Եգյանա Սուլթանովայի ու 1985 թ․ ծնված Այնուր Իսմայլովայի անհետացման մասին, նրանք հուլիսի 8-ին դուրս են եկել տնից ու այլևս չեն վերադարձել։
33-ամյա Եգյանա Սուլթանովան հուլիսի 8-ին վերցրել է իր երկու տարեկան որդուն՝ Նախիդին ու գնացել անհայտ ուղղությամբ։ Այդ նույն օրը մեկ այլ քաղաքում բնակվող նրա ազգականուհին՝ 32-ամյա Այնուր Իսմայլովան ու նրա 6-ամյա դուստր՝ Սարվինազը դուրս են եկել տնից ու դարձյալ չեն վերադարձել։