News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարության ղեկավարը ստորագրել է որոշում՝ թմրադեղերի ու հոգեմետ նյութերի ցանկի ընդլայնման մասին, հայտնում է Life.-ը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել որոշում, որը ընդլայնում է արգելված թմրանյութերի ու հոգեմետ նյութերի ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել օրինակ միմոզա հոսթիլիս ծաղիկը։

Փաստաթղթում նշվում է, որ մի շարք ռուսական շրջաններում նկատել են U-47700 ապրանքային անվանոմով նյութեր։ Նաեւ գրանցվել են դրանով թունավորվելու ու մահացության դեպքեր։ Այդ նյութը տարածում են համացանցում։ Միմոզա հոսթիլիսը պարունակում է դիմետիլտրիպտամին։

«Թմրանյութերի» բաժինը համալրել են նաեւ բենոցիկլիդինը, մետոկսիկետամինը, Ֆուրանիլֆենտանիլը։ Իսկ հոգեմետ նյութերի բաժնում ընդգրկվել են դիկլազեպամը, կլոնազոլամը։ Ընդհանուր առմամբ 12 նյութեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ