News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուս դերասանուհի Տատյանա Վասիլեւան մեղադրվում է Մոսկվայի «Աշան» խանութից հողաթափեր գողանալու մեջ:

Ինչպես իր բլոգում գրել է Վասիլեւայի գործընկեր, հայտնի դերասան Ստանիսլավ Սադալսկին, դերասանուհին նկարահանվել է այդ խանութի մոտ: Նկարահանման տաղավարում դերասաններին բաժանել են միանման հողաթափեր, որոնցով ընդմիջմանը նա գնացել է «Աշան», որպեսզի կաթ գնի:

Խանութից դուրս գալիս դերասանուհուն կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները եւ պահանջել, որպեսզի վճարի հողաթափերի համար, քանի որ նրա վրա մնացել էր շտրիխ-կոդը:

«Տանյան փորձել  է բացատրել անվտանգության աշխատակիցներին, որ նա հենց դրանցով էլ եկել է խանութ եւ որ այդտեղ գնել է միայն կաթ»,-գրում է Սադալսկին:

Սակայն նրա խոսքով, անվտանգության աշխատակիցներն անդրդվելի են մնացել: Ավելի ուշ երկխոսությանը միացել է նաեւ խանութի աշխատակիցը եւ պահանջել վճարել հողաթափերի համար:

Դերասանուհու համբերությունը հատել է եւ նա հանել է հողաթափերն ու լքել խանութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ