News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փոքրիկ Հայկը մի քանի օրից կդառնա 7 տարեկան: Ի տարբերություն մյուս երեխաների, Հայկի ծննդյան տոնին սպասելիք նվերն արտասովոր է.նա երազում է  քայլելու մասին:

Հայաստանում ու արտերկրում արված թվով 17 վիրահատությունների արդյունքում մինչ այդ սայլակին գամված Հայկն այժմ կարողանում է տեղաշարժվել քայլակի օգնությամբ: Չնայած մեծ թվով  վիրահատություններին, տղային առջեւում եւս երկու վիրահատութուն է սպասվում: Դրանցից առաջինը նշանակված է այս տարվա հոկտեմբերին: Մինչ այդ ու դրանից հետո էլ Հայկը վերականգնողական բուժման կուրսեր է անցնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Տղային բուժման հարցում պարբերաբար աջակցում են անհատ բարերարները, Հայկի մոր՝ Պայծառի հետ միասին հավատալով, որ տղան մի օր կքայլի:

Հերթական վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար Պայծառը կրկին ակնկալում է բարերարների աջակցությունը:

«Մինչեւ հիմա բարի մարդիկ միշտ մեր կողքին են եղել: Խնդրում եմ, որ այս անգամ էլ մեզ մենակ չթողնեն: Եվս երկու վիրահատություն ու ես վստահ եմ, Հայկս կսկսի քայլել  ու կկարողանա մյուս երեխաների նման դպրոց գնալ»,- ասում է Պայծառը, որը ծնված օրից մենակ է  մեծացնում որդուն:

Հայկի մոր՝ Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել: Աջակցել ցանկացողները կարող են  փոխանցում կատարել  հետեւյալ հաշվեհամարներին.
16046032978404-ՀՀ դրամ

16046032978405-դոլար
 16046032978406-եվրո
16046032978407 ռուսական ռուբլի
ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:

Պայծառի հեռախոսահամարն է՝ 093586621

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ