News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջազգային հարաբերությունների ժամանակակից ճգնաժամի պայմաններում ավելի է մեծանում դիվանագիտության դերը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ն։

«Միջազգային հարաբերությունների ժամանակակից ճգնաժամի պայմաններում ավելի է մեծանում դիվանագիտության դերը։ Հենց դիվանագետները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի բացառեն վիճելի հարցերում ուժի դիմելու անգամ ամենափոքրիկ հնարավորությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ դիվանագիտության խնդիրն է նախադրյալներ ստեղծել բոլոր շահագրգռված կողմերի համար եւ համաձայնեցված մոտեցումներ մշակել։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի գոյության ընթացքում բազաֆունկցիոնալ կառույց է ձեւավորվել, որը կարողանում է արդյունավետ հակազդել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին։

«Սակայն չի կարելի բավարարվել ձեռք բերածով։ Աշխարհում իրավիճակը տագնապալի է, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել մեր պետությունների անվտանգությանը։ Եվ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական տեսանկյունից»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն արձանագրել է, որ ինչպես առանձին երկրների, այնպես էլ դաշինքների շահերի բախման աշխարհագրություններն ու ոլորտներն ընդլայնվում են, թուլանում են խաղաղություն ու անվտանգութուն պահպանելու համընդհանուր սկզբունքները։ «Որպես հետեւանք, բազմանում են ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձերը»,-եզրափակել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ