News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրեմլը հույս ունի, որ ԱՄՆ-ն ՌԴ դիվանագիտական սեփականության հարցը լուծելիս քաղաքական կամք եւ ողջախոհություն կդրսեւորի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եկեք առաջ չընկնենք։ Իսկապես, իրավիճակը բավական զգայուն է, շատ բարդ։ Այդ պատճառով ավելորդ խոսքերը կարող են միայն վնասել։ Մենք ամեն դեպքում հույս ունենք, որ մեր ամերիկացի գործընկերները քաղաքական ողջախոհություն եւ քաղաքական կամք կցուցաբերեն», -ասել է Պեսոկվը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Կրեմլի արձագանքը, եթե Ռյաբկովի եւ Շենոնի հանդիպման ընթացքում ռուսական դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու պայմանավորվածություն ձեռք չբերվի։ 

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ վերադարձնել Ռուսաստանի դիվանագիտական սեփականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ