News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել խորհրդային ազատարար զինվորների հիշատակի անարգման անթույլատրելիության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մի քանի հարցերի քննարկման արդյունքում համատեղ հայտարարություններ են ընդունվել,- ասել է նախարարը: - Առաջինը, որը շատ կարեւոր է այն փաստի հանդեպ մեր վերաբերմունքի արտահայտման տեսակետից, որը փորձում են անել Եվրոպայի որոշ երկրներում, Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակների ազատարար զինվորների հիշատակի անարգման անթույլատրելիության մասին հայտարարությունն է»:

Երկրորդ հայտարարությունը վերաբերում է եւս մեկ շատ հրատապ թեմայի՝ միջազգային տեղեկատվական անվտանգությանը: «Հայտարարությունը հաստատում է մեր նպատակամղվածությունը, որ անվտանգությունն ամրապնդվի կիբերտարածքում»,- ասել է Լավրովը:

«Մենք նաեւ պայմանավորվել ենք արագացնել տեղեկատվական անվտանգության ամրապնդման թեմայով միջկառավարական համաձայնագրի աշխատանքը: Հույս ունենք, որ դա կլինի այն ջանքերի մեջ ավանդ, որոնք համընդհանուր հիմքով ձեռնարկում ենք նաեւ ՄԱԿ շրջանակում, որտեղ քննարկվում են գործընկերների հետ ներկայացրած մեր առաջարկները կիբերտարածքում պատասխանատու վարքագծի կանոնների համաձայնեցման հարցով»,- նշել ՌԴ ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ