News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու եւ իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանան Էլ Համդին եւ Հակկու Մոհամմեդը Երեւանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաեւ այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:

Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված եւ կալանավորված անձանց, դատապարտյալների պահման  վայրեր, հոգեբուժարաններ եւ այլն: Նրանք նաեւ կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:

Սպասվում են այցելություններ նաեւ Թունիսից եւ այլ երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ