News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության առաջնահերթությունն են պաշտպանությունը եւ ենթակառույցները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով  կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Նրա խոսքով՝ կառավարությունը պաշտպանական ծախսերը չի կրճատի, ինչպես նաեւ արտաքին պարտքի սպասարկման ծախսերը: «Մեզ համար մյուս առաջնահերթությունը կապիտալ շինարարությունն է՝ ճանապարհների, ոռոգման համակարգերի, էլեկտրահաղորդման գծերի: Այս ամենը բիզնեսի զարգացման համար լավ պայմաններ կստեղծի»,- ասաց նախարարը:

Այս պատճառով ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի բաժինը կաճի՝ 2017-ի 2,9 տոկոսից մինչեւ 2020-ին 5,5 տոկոս: Առաջին հերթին այս նպատակներին կուղղվեն նաեւ արտասահմանյան վարկերը: Չնայած պետությունը պատրաստվում է տնտեսել (2017-ին պետական բյուջեի պակասուրդը ցանկանում են կրճատել 5,5 տոկոսից մինչեւ 2,8-2,3), սակայն ենթակառույցների համար ծախսելն ափսոս չէ. դրանք ապագա աճի հիմքերն են դնում:

Այսպես՝ 2017-ին այս ծախսերը կկազմեն 98 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ կաճեն արդեն մինչեւ 383 մլրդ: Իսկ ընդհանուր առմամբ, արտաքին ծրագրերի ծախսերը (ներառյալ կառավարության համաֆինանսավորումը) 2018 թվականին կկազմեն բյուջեի 14 տոկոսը, 2020-ին՝  16 տոկոսը: Բայց ահա սոցիալական պաշտպանության, մշակույթի եւ կրթության ծախսերը կկրճատեն 41 տոկոսից մինչեւ 36 տոկոս: Ուժային գերատեսչությունների ծախսերը կմնան 20 տոկոսի մակարդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ