News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։

«Պետդումայում ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ միայն Ղազախստանի եւ Բելառուսի վարորդներին է թույլատրվում Ռուսաստանում աշխատել, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերեվլ Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի նկատմամբ։ Երբ այս մասին հայտնի դարձավ, ես ահազանգում էի, որ այդ օրենքում հստակ ուղերձ կա առ այն, որ մենք պարտավոր ենք ռուսերենն ընդունել երկրորդ պաշտոնական լեզու, որպեսզի ընդառաջ գնանք այդ օրենսդրական փոփոխությանը։ Փաստորեն, այդ մտահոգությունն այսօր հաստատվել է։ Արդեն  Պետդումայի խոսնակ Վոլոդինի կողմից Աժ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ այդպիսի առաջարկ է արվել։ Սա հստակ մոտեցում է եւ բացահայտում է՝ ինչու են օրենքը այդպես ընդունել, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու ընդունենք»,–ասել է պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը առաջարկում է կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի դրույթները, որը ավելի մեծ ուժ ունի, քան Պետդումայում ընդունված որոշումները․ «Պետք է ուղղակի կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որըն ընդունվել է Պետդումայի կողմից, հիմա եթե դա չեն կիրառելու Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի։ Անիմաստ է գտնվել մի միության մեջ, որտեղ մեր ձայնը լսելի չէ եւ մեր շահերը հաշվի առնված չեն, Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ–ից դուրս գալու գործընթաց»։

 Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանում ընդունված այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը թույլ է տվել, որ Ռուսաստանն արդեն այս մակարդակով քայլեր կատարի Հայաստանի սուվերենության դեմ․ «Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այնքան է թույլ է, որ թույլ է տվել որ Հայաստանի սուվերենության դեմ այսպիսի քայլեր կատարել։ ՀՀ իշխանությունները պիտի գնան ինքնահրկիզման, սա խայռաակ վիճակ է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ