News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ինձ թուրքական իշխանություններին չի հանձնի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Անկարան մասնակից է համարում 2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձին։

«Չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահը՝ լինի նա հանրապետական, թե դեմոկրատ, ենթարկվի այդ անիմաստ պահանջին եւ աշխարհում ԱՄՆ-ի հեղինակությունը պիտակավորելու ռիսկին դիմի»,-հայտարարել է Գյուլենը։

Նա կարծում է, որ ամերիկյան իշխանությունները կպահպանեն համապատասխան իրավաբանական ընթացակարգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջի հետ կապված՝ Միացյալ Նահանգներից իրեն արտահանձնելու շուրջ։

«Ես նաեւ ենթադրում եմ, որ իմ արտահանձնման՝ Էրդողանի կառավարության պահանջի հետ կապված, ԱՄՆ-ի կառավարությունը կպահպանի համապատասխան իրավաբանական ընթացակարգը։ Ինձ համար ես չեմ անհանգստանում»,-նշել է Ֆեթուլլահ Գյուլենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ