News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինաստանը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը տեղեկացրել է այն մասին, որ «Օտար աղբի» դեմ արշավի շրջանակում այլեւս չի ընդունելու աղբի թափոններ, ինչպիսիք են պլաստիկ ու թղթե թափոնները,  հայտնում է Reuters-ը։

Ներմուծման արգելքը, որը ուժի մեջ կմտնի 2017-ի վերջին, տարածվելու է նաեւ մետաղաձուլական արդյունաբերության թափոնների վրա։ «Մենք հայտնաբերել ենք, որ կեղտոտ կամ էլ նույնիսկ վտանգավոր թափոնների մեծ քանակություն խառնվում է պինդ թափոնների հետ, որոնք կարող են օգտագործվել որպես հումք։ Դա լրջորեն աղտոտում է Չինաստանի շրջակա միջավայրը»,- ասվում է կազմակերպությանն ուղղված Չինաստանի հայտարարության մեջ։ «Բնապահպանական շահերն ու մարդկանց առողջությունը պաշտպանելու համար մենք շտապ կփոփոխենք ներմուծվող պինդ թափոնների ցանկը ու կարգելենք ուժեղ աղտոտված պինդ թափոնների ներմուծումը»։

Չինաստանը թափոնների խոշոր ներմուծող է։ Անցած տարի երկիրը ներմուծել է 7․3 մլն տոննա թափոն՝ 3․7 մլրդ դոլար արժողության, ինչը կազմում է համաշխարհային ներմուծման 56 տոկոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ