News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն չունի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվան՝ ելույթ ունենալով Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առաջ, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, չնայած Հյուսիսային Կորեայի հրթիռները հեռահար գործողություն ունեն, դրանք չունեն անհրաժեշտ հնարավորություններ հրթիռային ապահովման համար։ «Ես հակված չեմ հավաստիացնել, որ հուլիսի 4-ի փորձարկումները ցույց են տալիս, թե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարված հասցնելու հնարավորություն ունի՝ ճշգրտության որեւէ աստիճանով կամ էլ հաջողության հարցում ողջամիտ վստահությամբ»,- ասել է Սելվան։

Ավելի վաղ այս ամիս Հյուսիսային Կորեան հայտնել է, որ առաջին անգամ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ