News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական արկակոծության հետեւանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից մեկին տեղափոխել են հիվանդասենյակ, մյուսը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով, Ռոբերտ Գասպարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է դրական դինամիկայով, գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ Վահե Բադալյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է:

Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ