News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վենեսուելան վերանայում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Սեմուել Մոնկադան, նշելով, որ Կարակասը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ անհապաղ դադարեցնել սահմանադրության վերանայումը, հաղորդում է AP-ը։

Նրա խոսքով, սահմանադրական ժողովի անդամների ընտրությունները կանցնեն հուլիսի 30-ին, ինչպես եւ ծրագրված էր։ Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է իրեն վերանայել ԱՄՆ-ի հետ երկրի դիվանագիտական հարաբերությունները։ Մոնկադան նշել է, որ Վենեսուելան «սկսել է ԱՄՆ կառավարության հետ հարաբերությունների խորքային վերանայում», քանի որ երկիրը «չի հանդուրժի ստորացումներ որեւէ մեկից»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ