News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առաջադրել է Յուտայի նահանգապետ Ջոն Հանթսմանին Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Սպիտակ տունը նշում է, որ Հանթսմանը հաջողակ քաղաքական գործիչ եւ դիվանագետ է, ինչպես նաեւ գործարար։ Նա ԱՄՆ դեսպանի պաշտոն զբաղեցրել է Չինաստանում եւ Սինգապուրում, երկու անգամ ընտրվել է Յուտայի նահանգապետ։ Բացի այդ՝ նա Hilton, Chevron, Ford Motor Company եւ Caterpillar ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ