Քալիֆորնիայի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մարիպոսա շրջանում։ Պատճառը բնական հրդեհներն են, որոնց տարածքն ավելի ու ավելի է ընդլայնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նահանգապետ Էդմունդ Բրաուն կրտսերն այսօր Մարիպոսա շրջանում արտակարգ ռեժիմ է սահմանել՝ Դեթվայլեր (Detwiler Fire) հրդեհի պատճառով, որը ոչնչացրել է հազարավոր հեկտարներ, խախտել էներգետիկ, ջրային հաղորդակցությունը»,- ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաեւ, որ բնակչությանը տարհանել են։
Քալիֆորնիա նահանգում Դեթվայլեր հրդեհի տարածքը շուրջ 10 հազար հեկտար է կազմել։