News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ֆիրդուսի շուկայում այս պահին թեժ իրավիճակ է։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը՝ քաղաքապետարանի աշխատակիցները քանդում են շուկայի տարածքը, ինչին ընդդիմանում են աշխատակիցները։

Քաղաքապետարանի աշխատակիցները՝ անտեսելով նրանց խնդրանքները, բողոքը, շարունակում են ուժով քանդել շուկան. քանդում են ոստիկանների աջակցությամբ։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան քանդող մեքենային եւ ուղեկցում են քանդող տեխնիկան՝ քաղաքացիներին արգելելով մոտենալ դրան։ Քաղաքապետարանի եւ շուկայի աշխատակիցների միջեւ պարբերաբար վեճ է բռնկվում, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան եւս փորձ էր արվել քանդել տոնավաճառը, սակայն բնակիչները իջել էին եւ թույլ չէին տվել: Տոնավաճառի առեւտրականները երկար ժամանակ չէին սկսում առեւտուրը եւ սպասում էին, թե ինչ որոում կկայացնի քաղաքապետարանը: Նրանց մի մասը բողոքի երթով գնացել էր ՀՀ նախագահի նստավայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ