News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Չորեքշաբթի Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին՝ գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյդթներին կալանավորելու հետ կապված։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը. 
«Այսօր առավոտյան ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի ցուցումով կանչել են Թուրքիայի դեսպանին՝ զրուցելու։ Նրան ասվել է, որ Պետեր Շթոյդթների եւ մյուս իրավապաշտպանների կալանքն անընդունելի է»։ 
«Գերմանիայի կառավարությունը պահանջում է Շթոյդթներին ազատ արձակել եւ հյուպատոսական օգնության հասանելիություն ապահովել»,-հավելել է Շեֆերը։ Նրա խոսքով՝ դեսպանը վստահեցրել է, որ անհապաղ ամեն ինչ Անկարա կփոխանցի։ 
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրավապաշտպաններն արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ մեկուսարանում են։ 
Շեֆերը նաեւ հայտնել է, որ Շթոյդթների ձերբակալության հետ կապված Գաբրիելը «արձակուրդն ընդհատելու եւ Բեռլին վերադառնալու» որոշում է կայացրել՝ «իրադրությունը եւ հնարավոր միջոցառումները քննարկելու համար»։ «Ես ելնում են նրանից, որ վաղը նա այդ թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգա»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ