News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն, Մեքսիկան ու Կանադան պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի շուրջ (NAFTA)։ Բանակցությունները անցնելու են յոթ փուլերով ու երեք շաբաթ ընդմիջումներով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մեքսիկական աղբյուրները։

Հաջողության դեպքում նման կոշտ ժամանակացույցի շնորհիվ հնարավոր կլինի բանակցություններն ավարտել մինչեւ հաջորդ տարվա սկիզբ, նվազեցնելով այն վտանգը, որ գործընթացը կարող է քաղաքականացվել 2018-ի հուլիսին Մեքսիկայի նախագահական ընտրությունների ֆոնին։

Համաձայնագրի վերանայմանն ուղղված բանակցությունները պետք է սկսվեն օգոստոսի 16-ին ու անցնելու են «շատ ագրեսիվ», հայտնել է մեքսիկացի չինովնիկներից մեկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ