News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններն ընդգրկող այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում խոսքի ազատության վիճակը հետընթաց է ապրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

ԽԱՊԿ զեկույցում նշվում է, որ ֆիզիկական բռնությունների առումով արձանագրվել է աճ․ եթե անցած տարվա առաջին կիսամյակում երեք ֆիզիկական բռնության դեպք էր գրանցվել, 2017 թվականին դրանք ութն են։

«Ճնշումների և տարատեսակ խոչընդոտումների թիվը երեսուն էր առաջին կիսամյակում 2016 թվականի և ութսունինն է 2017 թվականի առաջին կիսամյակում: Տեսնում ենք, որ աճը գրեթե երեք անգամ է: Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեզանում ընտրությունների ժամանակ ավելանում են ճնշումները և խոչընդոտումները լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ»,– ասել է Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ այս տարվա ընտրական շրջափուլի ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնություններն ու ճնշումները աննախադեպ էին նույնիսկ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաև 2013 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ:

Իրավապաշտպան Աշոտ Մելիքյանի կարծիքով, վերջին երկու ընտրություններին լրագրողները թիրախավորվել են խախտումները բացահայտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ