News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցը մտադիր է գործարկել լրատվական ծառայություն, որի հիմքում վճարովի բաժանորդագրությունը կլինի, հայտնում է TheStreet պորտալը։

Պորտալի տեղեկություններով, ծառայությունը ստեղծվելու է արդեն գոյություն ունեցող «Արագ հոդվածներ» ֆունկցիայի հիմքով, որը թույլ է տալիս օգտատերերին տարբեր կայքերի ու թերթերի էլեկտրոնային տարբերակների նյութերը կարդալ իրենց լրատվական ժապավենում։

Սոցցանցի ներկայացուցիչ Քեմփբել Բրաունը Նյու Յորքում թվային հրատարակչությունների համաժողովի ժամանակ հայտնել է, որ Facebook-ն  ուզում է սահմանափակել նման հոդվածների դիտումը՝ օգտատերերին առաջարկելով հրատարակիչների կայքերի հղումներ, որպեսզի վճարովի բաժանորդագրություն իրականացնի։

Բրաունը նշել է, որ նման մոտեցումը կդառնա սոցցանցի արձագանքը հրատարակիչներին, որոնք կոչ են անում սոցցանցում անվճար լրատվական կոնտենտ չտեղադրել։ Ընդ որում ծրագրվում է սահմանել սահմանափակում՝ տրամադրելով միայն10 լուրերի անվճար ընթերցման հնարավորություն։

Պորտալի տեղեկություններով, նոր ֆունկցիայի փորձարկումը կսկսվի այս տարվա հոկտեմբերին։ Facebook–ի ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ