News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման խաբեության ու համակարգչային վիրուսի մշակման համար, հայտնում է Ինտերֆաքսը։

Դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը այն բանից հետո, երբ այս տարվա մարտին ռուսաստանցին մեղավոր է ճանաչվել հաքերական հարձակումների համար։

Դատավճռի համաձայն՝ Վարդանյանը մեղավոր է համակարգչային վիրուսի մշակման ու տարածման մեջ, որը զբաղվում է անձնական ու ֆինանսական տեղեկությունների առեւանգումով։ Քննության գնահատականով, վիրուսի պատճառած վնասը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար։

Վարտանյանը պետք է ճաղերի ետեւում կմնա եւս երեք տարի՝ այդ ժամկետում ներառվելու է այն երկու տարին, որոնք նա անցկացրել է բանտում Նորվեգիայում, որտեղից անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ էր արտահանձնվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ