News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օրենսդիրների գրասենյակը։

Գործակալության տվյալներով՝ խոսքը գլիոբլաստոմայի մասին է, որի պատճառը թրոմբն է։

Ավելի վաղ վիրահատությամբ հեռացրել են Մակքեյնի ձախ աչքի շրջանում թրոմբը։ Մի շարք ամերիկացի լրատվամիջոցներ հայտնում են, որ սենատորի ուռուցքը եւս հեռացված է։

Ֆինիքսում գտնվող Mayo Clinic-ի հայտարարությունում ասվում է, որ վիրահատություն է տեղի ունեցել եւ որ «սենատորն ու նրա ընտանիքն ուսումնասիրում են հետագա բուժման տարբերակները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ