News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Առնվազն 20 մարդ է զոհվել Հնդկաստանում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ANI գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, Հիմաչալ Փրադեշ նահանգում՝ Հնդկաստանի հյուսիսում։ Ավտոբուսը Քինաուր շրջանից ուղեւորվել է Սոլան շրջան, երբ Ռամփուր քաղաքի մերձակայքում ընկել է կիրճը։

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 28-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ