News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սննդամթերքի անվտանգության մասով իրականացվում է բավականին ծավալուն աշխատանք, որն ուղղված է տարբեր ոլորտների՝ սննդամթերքի անվտանգության արտադրություններին, կաթնամթերքի վերամշակման, պաղպաղակ արտադրող ընկերություններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Նրա խոսքով, իրականացվում է բուսասանիտարական մոնիթորինգ, կատարվում է սանիտարական կենդանական ծագման ապրանքների մասով հսկողություն, ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ։

«Ներդրվում են տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի մեխանիզմներ հաց ու միս տեղափոխող տրանսպորտային միջոցների համար, մոտ ժամանակներս մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ մեդիաարշավ կիրականացնեք», - նշեց Իշխան Կարապետյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին Իշխան Կարապետյանն ասաց, որ սահմանված ընթացակարգին համապատասխան ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ. «Բնականաբար, կան արդյունքները, կան կասեցումներ եւ ոչնչացված ապրանքներ: Երբ ստուգման արդյունքները կավարտվեն տվյալ ամսվա համար, մենք տեղեկավտությունը կտրամադրենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ