Սթենֆորդի համալսարանի գիտնականները օձանման ռոբոտ են ստեղծել, որը կարող է ձգվել մինչեւ 72 մետր։ Այն կարող է օգտակար լինել որոնողափրկարարական աշխատանքներում եւ բժշկության մեջ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Science Robotics-ն։
Ռոբոտի նախատիպը պլաստիկե է եւ շարժվում է օդաճնշողական ճնշման շնորհիվ։ Ռոբոտի մարմինն անշարժ է, բացառություն է առջեւի հատվածը, որն «աճում է» անհրաժեշտ ուղղությամբ՝ իր ճանապարհին հեշտությամբ հաղթահարելով խոչընդոտները։ Նախատիպը կարող է մինչեւ 35 կմ/ժ արագություն զարգացնել, մինչեւ 100 կգ բեռ տեղափոխել եւ շրջանցել խոչընդոտները՝ տեսախցիկների եւ հատուկ ալգորիթմերի շնորհիվ։
Գիտնականների կարծիքով՝ նման ռոբոտն օգտակար կլինի շատ ոլորտներում՝ որոնողա-փրկարարական գործողություններում, բեռներ տեղափոխելիս եւ այլն։