News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեդիայի ու հաղորդակցության գերմանական ինստիտուտի տնօրեն Լոենարդ Նովին։

Նրա խոսքով Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականության «վերանայման» մասին պաշտոնական հայտարարությունը սկիզբ կդնի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա վատացմանը, որոնք վերջին ամիսներին շատ լարված էին՝ բռնապետության հանդեպ Անկարայի հակման պատճառով։ «Դրա վկայությունն է այն փաստը, որ թուրք դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ աննախադեպ գործողություն պաշտոնական դաշնակիցների համար։ Դրան կարող են հաջորդել նաեւ այլ գործողություններ, այդ թվում եվրոպական պատժամիջոցների հնարավորությունը ու Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունների դադարեցումը»,- շեշտել է Լեոնարդ Նովին։ Գերմանացի քաղաքական գործիչները, շարունակեց նա, մինչեւ վերջերս նուրբ սահման էին պահում Թուրքիայի քաղաքականության քննադատության ու մարդու իրավունքների միջեւ (մասնավորապես, լրագրողների, իրավապաշտպանների ու ռեժիմի քննադատների կալանավորումների) , միաժամանակ փորձելով խուսափել ՆԱՏՕ-ում գործընկեր- երկրի հետ էսկալացիայից։ «Հիմա ձեռնոցները հանված են, ու Գերմանիան խաղում է թերեւս «ամենաուժեղ ձեռքով»՝ տնտեսությամբ։ Տնետսական օգնությունն ու արտահանման վարկային երաշխիքները վերանայելու մասին հայտարարությունը, նաեւ Թուրքիա գերմանացի զբոսաշրջիկների ճանապարհորդությունների հարցում խափանումների մասին նախազգուշացումներն ուժեղ ուղերձ է երկրին, որը ուժեղ կախված է Գերմանիայի հետ առեւտրից ու զբոսաշրջությունից»,- ամփոփել է Լեոնարդ Նովին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները սրվել են Ստամբուլում մի շարք իրավապաշտպանների կալանավորումից հետո։ Սատամբուլի դատարանը հուլիսի 18-ին վճռել է կալանավորել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական մասնաճյուղի տնօրեն Իդիլ Էսերին ու եւս հինգ իրավապաշտպանների, որոնց ձերբակալել էին հուլիսի 5-ին՝ թվային անվտանգության ու տեղեկատվության կառավարման հարցերով դասընթացների ժամանակ։

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանին կանչել է ՝ Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյնդթների կալանավորման կապակցությամբ։ Թուրք դեսպանին հայտնել են, որ Շտոյնդթների ու մյուս ակտիվիստների կալանավորումն անընդունելի է։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը, իր հերթին, հայտնել է, որ Բեռլինը վերանայելու է տնտեսական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, վարկային ու ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ։ Նախարարը նաեւ հայտնել էր․ «Ես կարող են բացահայտ ասել, որ չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, քանի դեռ ԵՄ քաղաքացիները անհիմն կալանավորվում են Թուրքիայում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ