News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մալայզիան արգելել է Լուիս Ֆոնսիի Despacito համաշխարհային հիթը։ Պետական ռադիոկայաններին ու հեռուստաալիքներին արգելվել է այդ « ոչ իսլամական» երգի հեռարձակումը։ Այս մասին հայտնել է Մալայզիայի կապի նախարար Սալեհ Սաիդ Կերուակը՝ հայտնելով, որ այդ որոշումը կայացվել է հասարակայնության բողոքներից հետո, փոխանցում է AFP-ը։

Նա նշել է, որ մասնավոր ռադիոկայաններին հորդորում են «ինքնագրաքննություն» կիրառել։

Մալայզիայի «Պարտի Ամանա Նեգարա» ընդդիմադիր իսլամական կուսակցությունը ավելի վաղ կառավարությանը կոչ է արել գրաքննության ենթարկել այդ իսպանական երգը՝ դրա «սեքսուալ» բովանդակության համար։

Կուսակցության կանացի թեւի նախագահ Ատրիզա Ումարը այդ երգը համարում է «պոռնոգրաֆիական» ու անթույլատրելի փոքր երեխաների համար, իսկ դրա բովանդակությունը՝ վնասակար ամբողջ հասարակության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ