News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ներում է շնորհվել ֆուտբոլի նախկին աստղ, դերասան Օ Ջեյ Սիմփսոնին։ Ակնկալվում է, որ նա ազատ կարձակվի հոկտեմբերին։

Սիմփսոնը 9 տարի է անցկացրել բանտում՝ Լաս Վեգասում հյուրանոցի համարի զինված կողոպուտի փորձի համար։ Մոտ 20 տարի առաջ Սիմփսոնին մեղադրել էին կրկնակի սպանության մեջ։ Այն ժամանակ նրան արդարացրել էին։

Սիմփսոնին մեղադրում էին նախկին կնոջն ու նրա սիրեկանին սպանելու մեջ։

Սպանությունը տեղի էր ունեցել 1994-ի հունիսի 12-ի երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Սպանության պահին տանն են գտնվել մանկահասակ երեխաներ։ Այդ երեկո մարզիկի նախկին կինը՝ Նիկոլը ընթրում էր ռեստորանում։ Քննության վարկածով, նա այնտեղ էր մոռացել իր ակնոցն ու նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը ակնոցը տուն էր բերել։ Ենթադրվում է, որ նրանք սիրեկաններ են եղել։ Երկուսն էլ սպանվել են դանակով, որը կասկածյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխն ամբողջովին առանձնացված էր մարմնից, նրա դեմքը սարսափելի այլանդակված էր, իսկ տղամարդը բազմաթիվ մահացու վիրավորումներ էր ստացել՝ վզի, կրծքի ու որովայնի մասից։

1995-ի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվել էր դատավարություն, որի նախօրեին Սիմփսոնը հայտնել էր , որ «500 հազար դոլար կվճարի նրան, ով քննությանը կհուշի իր նախկին կնոջ իսկական մարդասպանի հետքը»։ ՄԵղադրող կողմի կարծիքով, Սիմփսոնի դեմ չափից շատ ապացույցներ կային, բայց ատենակալները արդարացրել էին նրան՝ ընթացակարգային բազմաթիվ խախտումների ու այն տարիներին ԴՆԹ-ի անալիզների հանդեպ անվստահության պատճառով։

2007-ին Սիմփսոնը ներխուժել էր Լաս Վեգասի հյուրանոցի համարներից մեկը՝ մարզական մրցանակների կոլեկցիոների մոտ ու բռնությամբ նրանից խլել մինչ այդ իրեն պատկանող գավաթները, սպառնալով ատրճանակով։ Նրան 15 տարվա ազատազրկման էին դատապարտել, որից առնվազն 9 տարին նա պետք է բանտում անցկացներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ