News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսում Մոգիլեւի մարզային դատարանն այսօր հրապարակել է, այսպես կոչված, սեւ ռիելթորների գործով դատավճիռը, որոնք մեղադրվում են 6 մարդու սպանության եւ եւս 3 մարդու սպանությունը նախապատրաստելու մեջ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Գլխավոր ֆիգուրանտ Իգոր Գերշանկովը եւ նրա հանցակից Սեմյոն Բերեժնոյը դատապարտվել են բարձրագույն պատժաչափի՝ գնդակահարության:

Իգոր Գերշանկովի կնոջը՝ Տատյանային, դատարանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, Բորիս Կոլեսնիկովին՝ 22 տարվա, խիստ ռեժիմի գաղութում:

Հանցագործությունները կատարվել են 6 տարվա ընթացքում՝ 2009-ից մինչեւ 2015 թվականը: Զոհերին ընտրել են միայնակ քաղաքացիների շարքից, որոնք ալկոհոլը չարաշահել են: Օգտվելով մարդկանց նյութական ծանր վիճակից՝ ամբաստանյալները համոզել են եւ վաճառել նրանց բնակարանը, իսկ դրա փոխարեն խոստացել են օգնել նորը գնելու հարցում: Գործարքից հետո հաճախորդներին սպանել են եւ թաղել նախօրոք փորած գերեզմանափոսում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ