News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչ կարիք կա համացանցում կեղծանվան տակ քողարկվել, նշելով, որ եթե ինքը օգտվեր համացանցի, ապա այնտեղ կներկայանար իր սեփական անունով, գրում է «Ինտերֆաքսը»։

«Իմ կարծիքով դա նորմալ կլիներ բոլորի համար։ Ի՞նչ կարիք կա քողարկվել կեղծանվան տակ»,- ասել է նա «Սիրիուս» շնորհալի երեխաների համար կրթական կենտրոնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ։

«Ինձ թվում է, որ հակառակը, եթե մարդը որեւէ արժանի, հետաքրքիր բան է անում, որով կարող է հպարտանալ, ուրեմն պետք է ասել,թե ում է պատկանում այդ արարքը։ Թե ինչ կարիք կա քողարկվել կեղծանունների տակ՝ ես այդքան էլ չեմ հասկանում»,- ասել է նախագահը։

Պուտինը պատմել է, որ երբ սովորում էր հետախուզական դպրոցում, ուներ «Պլատով» կեղծանունը։ Միաժամանակ նախագահը նշել է, որ հիմա ոչ մի կեղծանուն չունի ու նրա կարծիքով կեղծանունից օգտվելը անհեթեթ կլիներ։

Պուտինը փաստել է, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները ակտիվ օգտվում են համացանցից, բայց ինքը դեռ դրանից «գրեթե» չի օգտվում։ «Իմ ծանր աշխատանքային օրն այնքան ուշ է ավարտվում, որ ես Ինսթագրամի ժամանակ չեմ ունենում ։ Ես մտածում եմ, թե ինչպես ավելի շուտ հասնեմ անկողնուն։ Ես գիտեմ, որ բազմաթիվ զանազան հաշիվներ կան, մոտ 5000, իմ տվյալներով։ Ես դրանցից ոչ մեկի հետ ոչ մի առնչություն չունեմ» 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ