News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր` հուլիսի 22-ին, կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով հյուրին, նշել է, որ «Սոդիալ» ընկերությունը Ֆրանսիայում անասնապահության և կաթի վերամշակման ոլորտում մասնագիտացված  խոշոր կոոպերատիվ է, որը  նպատակադրված է Հայաստանում տեղայնացնել իր փորձը` հույս հայտնելով, որ ներկայացվելիք ծրագիրը հիմք կդառնա հետագա համագործակցության համար:

«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ  ոլորտում ունենք զարգացման միտումներ` նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի  դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ:  Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ  է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:

Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:

Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը  զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝  տեղական ցեղատեսակներով:  Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան  հարակից ենթակառուցվածքները:

Մասնագետների կատարած հաշվարկների համաձայն` տավարաբուծությունը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն  փոքր և միջին տնտեսությունների համար:

Ամփոփելով քննարկումը՝ Իգնատի Առաքելյանը դրական է գնահատել ծրագիրը և ընդգծել է, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագիծը պետք է սկսել պիլոտային ծրագրից՝ արդյունավետության դեպքում խոշորացնելու ակնկալիքով մասնավոր ներդրողների հետ համատեղ: Արհեստական սերմնավորման կայանի ստեղծման մանրամասներին նախարարն առաջարկել է անդրադառնալ եվրոպացի փորձագետների հետ համատեղ քննարկումներից հետո, իսկ փոքր և միջին տնտեսությունների համար նախատեսված փորձնական ծրագիրը` վերջնական տեսքի բերել և զեկուցել արդյունքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ