News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ եւ արդյոք պաշտպանը իրավունք ունի լքելու դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով։ Այս հարցերի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Գեւորգ Սաֆարյանը, ով այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում։

Հայտարարությունում ասվում է.

«Օրենք թե իրավունք

Վերջին օրերին հանրության տարբեր շերտերում ակտիվորեն քննարկվում է երկու հարց՝ արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ եւ արդյոք պաշտպանը իրավունք ունի լքել դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով: Որոշ սովետական «իրավագետներ» այս հարցերին պատասխանելով սկսեցին հղումներ կատարել քրեադատավարական օրենսգրքին: Այս երեւույթը բնորոշ է թե սովետական, թե այլ տոտալիտար պետությունների «իրավագիտությանը»:

Տոտալիտար պետությունները մարդու իրավունքների նկատմամբ ունեն հետեւյալ մոտեցումը. «Մարդը ունի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք նրան կտա պետությունը»: Այսինքն, եթե Սովետական Միության օրենքը քեզ իրավունք չի տալիս լինել այլախոհ, իսկ դու այլախոհ ես, ապա քեզ կաքսորեն Սիբիր: Ցավոք սրտի իրավունքի այսպիսի փիլիսոփայության կրողներ կան նաեւ մեր օրերում եւ ինչն առավել ցավալի է այդպիսիք կան նաեւ փաստաբանական համայնքում:

Ժողովրդավարական եւ իրավական պետություններում գործում է իրավունքի հակառակ մոդելը. «Պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով»: Այսինքն եթե օրենքը քեզ չի թույլատրում լինել այլախոհ, բայց դու ունես դրա իրավունք, ապա պետք է փոխել այդ օրենքը: Եվ եթե օրենքը հակասում է իրավունքին, ապա այդ օրենքը չի կարող լինել իրավական եւ կիրառելի. «իրավունքը գերակա է օրենքից»: Ի սկզբանե նշված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին՝

1. Իրավունք ունի արդյոք քաղաքացին համարելու, որ իր երկրի իշխանությունները՝ ոչ լեգիտիմ են, չունեն ժողովրդի կողմից տրված իշխանություն, բռնազավթել են ժողովրդի իշխանությունը եւ այդ իշխանության մաս կազմող «դատարանը» նույնպես չունի ժողովրդի կողմից տրված իշխանություն, իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ կատարում է քաղաքական պատվերներ:

2. Իրավունք ունի արդյոք քաղաքացին իր վերը նշված կարծիքն արտահայտելու:

Այս հարցերի պատասխանները միանշանակ են: Մարդու ազատ մտածելու եւ ազատ արտահայտման իրավունքները խոսում են հենց այն մասին, որ այո քաղաքացին ունի վերը նշված կարծիքը ունենալու եւ այն արտահայտելու իրավունք:

Ամբաստանյալը նույնպես քաղաքացի է եւ ունի իրավունք համարելու, որ «դատարանը» չունի ժողովրդի կողմից տրված իշխանություն եւ իրականացնում է, ոչ թե արդարադատություն, այլ իրականացնում է քաղաքական պատվեր եւ ունի իրավունք արտահայտել իր տվյալ կարծիքը չկանգնելով «դատավորի» դահլիճ մտնելու ժամանակ:

Անդրադառնալով այն հարցին, թե պաշտպանը իրավունք ունի լքելու դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով, «սովետական իրավագետները» պնդում են, որ օրենքը պաշտպանին նման իրավունք չի տալիս: Սակայն նրանք մոռանում են մի պարզ հանգամանք: Պաշտպանին լիազորություններ տալիս է ոչ թե օրենքը կամ դատարանը, նրան լիազորություններ տալիս է իր պաշտպանյալը եւ տալիս է այն չափով, որքան որ ինքն է համարում անհրաժեշտ:

Օրինակ՝ ամբաստանյալը կարող է լիազորել իր պաշտպանին իր անունից ներկայացնել միջնորդություններ, սակայն չլիազորել իր անունից հարցեր ուղղել վկաներին եւ անգամ ամբաստանյալը իրավունք ունի հանել այն հարցը, որը կտրվի իր պաշտպանի կողմից:

Պաշտպանը ընդամենը հանդիսանում է ամբաստանյալի լիազորված անձը եւ նրա լիազորությունների սահմանը գծվում է հենց ամբաստանյալի կողմից:

Պաշտպանը իրավունք չունի կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք նրան չի լիազորել իր պաշտպանյալը եւ եթե նա կատարի իր պաշտպանյալի կամքին հակառակ գործողություններ, ապա պաշտպանյալը կարող է հրաժարվել այդ պաշտպանից եւ պահանջել փաստաբանական պալատից այդ փաստաբանին զրկել արտոնագրից՝ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ոտնահարման համար:

Ելնելով վերոգրյալից պաշտպանը իր պաշտպանյալի բացակայության ժամանակ իրավունք չունի մնալ դատարանի դահլիճում եւ ներկայացնել ամբաստանյալին, եթե վերջինս նրան նման լիազորություն չի տվել, իսկ դահլիճում մնալու պարագայում կոտնահարի իր պաշտպանյալի իրավունքները:

Վերը նշված իրավունքների իրացման հարցին անդրադառնալիս «սովետական իրավագետները» պատասխանում են, որ այդ իրավունքների իրացումը սահմանված չէ օրենքով: Ինչպես նշել էի սկզբում այն օրենքը, որը հակասում է իրավունքին կիրառելի չի կարող լինել:

Կարելի է շատ երկար խոսել իրավունքից, իրավունքի իրացումից, սակայն ոչ իրավական պետությունում խոսել իրավունքի իրացումից, ուղղակի ծիծաղելի է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ