News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա առիթով մոտ 600 մարդ է համաներվել:

Ավելի վաղ հատուկ հանձնաժողովները ստուգել են նախագահի համապատասխան հրամանի ներքո ընկնող բոլոր դատապարտյալների գործերը: Մոտ 500 եգիպտացիներ ազատվել են համաներման մասին հրամանի այն կետի համաձայն, որը կապված է պատժաժամկետի ավարտին մնացած աննշան ժամանակահատվածին: Եվս 103 մարդ պայմանական վաղաժամկետ է ազատվել եւ կգտնվի բնակության մշտական վայրերի ոստիկանության հսկողության ներքո:

Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք բանտային պատիժ են կրում քրեական ծանր հանցագործությունների կամ ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ կապված արարքների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ