Թուրքիայի Աղրը նահանգում Ղուրանի գիշերօթիկ կուրսերի ժամանակ երիտասարդ իմամը բռնություն է գործադրել ու բռնաբարել 9-ամյա տղային։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ղուրանի գիշերօթիկ կուրսերի 9-ամյա աշակերտի վրա բռնության հետքեր տեսնելով՝ ուսուցիչները ոստիկանություն են հայտնել, որի ժամանակ է պարզվել է սարսափելի իրականությունը։ Տղան պատմել է, որ իմամն իրեն փակել է սենյակում, ծեծել, այնուհետ բռնաբարել։ Երեխան պնդել է, որ նա պարբերաբար ենթարկվել է բռնության նույն իմամի կողմից։
Ոստիկանությունը ձերբակալել է իմամին, ում սպառնում է մինչեւ 25 տարի ազատազրկում։