Ստամբուլում կազմակերպված հանցագործությունների դեմ վարչությունը ճանապարհային ոստիկանների դեմ հատուկ գործողություն է իրականացրել։
Թուրքական Miliyet–ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության դեմ գործողությունների ժամանակ կաշառակերության կասկածանքով 97 անձ է ձերբակալվել, որոնցից 55–ը ճանապարհային ոստիկաններ։
Նշվել է, որ ձերբակալված ոստիկանները կաշառքի դիմաց թույլատրել են սահմանված չափից ավել բռնված բեռնատարներին շարունակել ճանապարհը կամ էլ բետոնի միքսեր մեքենաներին թույլատրել են մտնել տարածքներ, որտեղ որոշակի ժամերին արգելված է մուտքը։