News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության պարտվելու պարագայում, ես կողմնակից կլինեի, որ ամբողջ գումարը գանձվեր դատավորներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ, սակայն եվրոպական դատարանը նման լուծում չի տա:

Նրա խոսքով, պետք է դատավորից գանձվի ողջ գումարը, հատկապես այն դեպքերում, երբ փաստաբանը սկսած նախաքննությունից մինչեւ դատաքննության վերջին պահը անընդհատ հիշեցնում, զգուշացնում է, որ կա եվրոպական դատարանի նախադեպային որոշում, կա ազգային դատարանի նախադեպային որոշում, որ այս հարցը պետք է ունենա միանշանակ այս լուծումը, եւ դատարաններն անտեսում են փաստաբանների փաստարկները, չեն պատճառաբանում, թե ինչու են անտեսում, գոնե նման դեպքերում պետք է ֆինանսական ամբողջ պատասխանատվությունը կրի դատավորը:

«Թող գոնե կանչեն այդ դատավորին ու ասեն՝ այ, ողորմած, երբ փաստաբանն ասում է, որ 2 անգամ 2 հավասար է 4-ի, այդ մասին կա եվրոպական դատարանի նախադեպային որոշում, ոչ մի դեպքում 5 չի կարող լինել, հայկական դատարանը եւս գտել է, որ 2 անգամ 2 հավասար է 4-ի, ինչո՞ւ ես գրել 5 եւ չես պատճառաբանել, թե ինչու: Էդ դեպքում գոնե թող պաշտոնից զրկեն, գոնե ազգային օրենսդրության մեջ այդպիսի մի կետ մտցնեն: Արդեն կա այդ օրենսդրությունը, եթե ակնհայտ է խախտումը, ապա դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Բայց երբեմն ասում են՝ դե ինքը չի հասկացել: Եթե չի հասկացել, թող գնա տուն իր մորն ու երեխաներին դատապարտի, ինչո՞ւ է դատապարտում իմ զավակին»,-ընդգծեց Ռուբեն Սահակյանը:

Տպել
Ամենաշատ