News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսներից մի քանիս վերելակները շարքից դուրս են եկել: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին հանձնարարել է իրազեկել համաքաղաքացիներին հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Անցած երեք տարիների ընթացքում մենք 25 ավտոբուս կահավորեցինք հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Զեկուցվեց, որ դրանցից մի քանիսի վերելակները շարքից դուրս են եկել, եւ այսօր աշխատանքներ են տարվում դրանց վերանորոգման ուղղությամբ: Բայց այդ քանակի նվազումը չէ միայն, որ որոշակի դժգոհություն է առաջացրել մեր համաքաղաքացիների մոտ: Մարդիկ արդարացիորեն բողոքում են, որ հատուկ կահավորված ավտոբուսների աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ։ Ըստ այդմ քննարկեք տարբերակներ, որ մեր այդ համաքաղաքացիների համար հասանելի դարձնեք այդ ավտոբուսների երթուղիներն ու չվացուցակը: Նաեւ հնարավորին արագ ավարտեք խափանված վերելակների վերանորոգման աշխատանքները, որպեսզի դրանք շարունակեն պատշաճ շահագործվել», - նշել է Տարոն Մարգարյանը:

Առաջին տասը վերելակները հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, նույնքան էլ տեղադրվել են` 2015-ին, եւս 5-ը՝ 2016-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ