News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այսօր Գեւորգ Սաֆարյանի հետ կապված հարցով հանդիպել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

«Այսօր ես եւ Լենա Նազարյանը հանդիպեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի խնդրի հետ կապված, որի արդյունքում նախարարը խոստացավ լուծում տալ խնդրին։

Այնուհետեւ մեկնեցինք Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ տեղեկացանաք, որ Գեւորգ Սաֆարյանին արդեն տեղափոխել են 6-րդ մասնաշենք։ Հանդիպեցինք նաեւ Գեւորգի հետ, ով մինչ այդ հանդիպել էր ընտանիքի անդամների հետ։

Այնուհետեւ հանդիպեցինք Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ով տեղեկացրեց, որ հարցի հանրայնացվելուն պես զբաղվում են խնդրով եւ առաջիկայում էլ այն կպահեն ուշադրության կենտրոնում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեւորգ Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ