News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղով տառապող հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը վիրահատվել է եւ շուտով Սենատ կվերադառնա՝ մասնակցելու նախանշված քվեարկություններին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Հուլիսի 19-ին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ 80-ամյա Մաքքեյնը վիրահատության է ենթարկվել. նրա ձախ աչքի տակից արյան գնդիկ են հեռացրել: Վիրահատությունից հետա արված հյուսվածքների անալիզը ցույց է տվել, որ խոսքը գլիոբլաստոմայի մասին է:

Մաքքեյնն Արիզոնայի իր տանը հետվիրահատական վերականգնողական կուրս է անցնում: Մասնագետները բուժման տարբերակներ են քննարկում, այդ թվում՝ ճառագայթային եւ քիմիաթերապիայի տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ