News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը բողոքարկել էր իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաեւ միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել: 10.07.2017թ. գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան գանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ